![]()
Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն։ Նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվել, վերացվել են հրապարակային կոչերի, հայտարարությունների սահմանափակումները։
Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով նաև, որ արգելվել են տեսակցությունները։
Ընդամենը օրեր առաջ՝ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին, Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հունվարի 16-ի որոշմամբ՝ բեկանվել էր նախկինում կայացված որոշումը, որով գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
![]()