9-ամյա տղաները դպրոցի բակում վիճաբանել են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

Հունվարի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 9-ամյա Դ․ Բ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Դ․ Բ․-ի և իր համադասարանցիներ 9-ամյա Ա․ Գ․-ի և 9-ամյա Գ․ Պ․-ի միջև, որի ժամանակ Ա․ Գ․-նը և Գ․ Պ․-ն հարվածներ են հասցրել Դ․ Բ․-ի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ