![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի եկեղեցում մասնակցելու է պատարագի։
Ներկա են նաև բազմաթիվ քաղաքացիներ։ Ինչո՞ւ եք Երևանից եկել Չարենցավան պատարագի, Փաշինյանի կոչո՞վ, նրա համար՞ եք եկել՝ նրանց ուղղված հարցին, քաղաքացիներից մեկն ասաց՝ իր իրավունքն է։
«Նախ ի՞նչ վատ է, որ մի նոր եկեղեցի ճանաչեցինք, հետո էլ, հա, հենց Փաշինյանի համար ենք եկել։ Նիկոլ Փաշինյանը կոչ չի արել։ Ու հերիք է հա անընդհատ Փաշինյան, Փաշինյան, ինքն ինչ կապ ունի, եկեղեցի է, պատարագ է, ես էնքան լավ եմ ինձ զգում, որ գալիս եմ պատարագի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Կո՞ղմ եք, որ կաթողիկոսը հեռանա հարցին՝ քաղաքացին ասաց՝ ոնց կորոշի երկիրը։
![]()