«Ադրբեջանը փորձում է կառուցողական հունից դուրս բերել Արցախյան հարցի կարգավորումը». վարչապետ Փաշինյան

Հայաստանի վարչապետը չի կարող որևէ լավատեսական ուղղություն տալ Արցախյան կարգավորմանը, քանի որ հստակ պատկերացնում է, որ պատերազմը չի ավարտվել ու կարող է ամեն պահի վերսկսվել։

Այս մասին ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։

«Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել այն նույն գործիքը, որ երկար ժամանակ կիրառել է, այսինքն` փորձ անել Ղարաբաղի հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական, բանակցային հունից։ Այս գործիքը Ադրբեջանը բավական երկար ժամանակի կիրառում է։

Եվ Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաև զինված ուժերի պատրաստակամության մակարդակը բարձրացնելով»,- ասաց վարչապետը։

Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը, հիշեցրեց Փաշինյանը, պատերազմ չեն ուզում, բայց հայկական կողմին նաև որևէ մեկը չի կարող վախեցնել պատերազմի սպառնալիքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ