![]()
Հունվարի 18-ին`ժամը 02։31-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ բնակավայրի պուրակին հարակից «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։34-ին, մարվել՝ 04։09-ին։ Այրվել է ավտոմեքենան։
![]()