Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 17-ին` ժամը 22։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Kia, Toyota, BMW, Ford և GAZel մակնիշների ավտոմեքենաները։

Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Ford մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Kia և Ford մակնիշի ավտոմեքենաները և փակել Kia մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ