![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային 18-րդ համաժողովին՝ Global Forum for Food and Agriculture (GFFA), հայտնում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
Համաժողովին ներկա են գտնվել աշխարհի 61 երկրի գյուղատնտեսության նախարարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների 14 բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Իր ելույթում նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և ինտենսիվ գյուղատնտեսության անցման անհրաժեշտությունը՝ ընդգծելով աշխարհում ջրային ռեսուրսների սակավության աճող ազդեցությունը գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և պարենային անվտանգության ապահովման վրա։
Անդրադառնալով 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ նախարար Պապոյանը նշել է, որ համաժողովի օրակարգում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ջրի, գյուղատնտեսության և կենսաբազմազանության փոխկապակցվածությանը՝ որպես կայուն զարգացման հիմնարար ուղղություն։
Նախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստան` ծանոթանալու երկրի ներուժին և մասնակցելու կարևոր նշանակություն ունեցող
![]()
![]()
միջոցառմանը։
![]()