Վերաքննիչ դատարանի բակ եկած մի խումբ քաղաքացիներ հրաժարվում են պատասխանել հարցին՝ իրենց ցույցի համար ո՞վ կամ ովքե՞ր են էլիտար պայմաններ ստեղծել: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Քոչարյանի կողմնակիցները կանգնած են թանկարժեք հովանոցների տակ, ոմանք եկել են նաև թանկարժեք մեքենաներով:
«Մենք մեզ սիրում ենք և փորձում են համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանանք այստեղ աջակցել»,- նշել էր ցուցարարներից մեկը։
Ցուցարարներից նաև հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են այն անձինք, որոնք ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի դատարանի բակ են եկել թանկարժեք մեքենաներով, ինչին պատասխանեցին. «Ինչո՞ւ եք ներխուժում ուրիշի անձնական կյանք, Ձեզ ինչ՝ թանկարժեք է այդ մեքենան, թե՝ ոչ:
Կան հստակ մարդիկ, ովքեր ցանկանում են աջակցել Ռոբերտ Քոչարյանին, և այդ մարդիկ պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի հասնեն իրենց նպատակին»: