![]()
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը ողջունել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և հայտարարել, որ միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։
Այս մասին ասված է «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում»-ի Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք՝ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Շահան քահանա Միրզոյանը, Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, Տեր Սիոն քահանա Սաֆարյանը, Պետրոս սարկավագ Ղազարյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
![]()