Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել է ԱՄՆ կատարած իր այցի մասին, որտեղ նախատեսվում է բանակցություններ վարել ամերիկացի գործընկերների հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մանրամասների վերաբերյալ։

Այս մասին հայտնել է RBK-Ukraine-ն՝ հղում անելով Բուդանովի Telegram-ում արված հաղորդագրությանը։

Նա նշել է, որ Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և խորհրդարանի անդամ Դավիթ Արախամիայի հետ։

«Նախատեսվում է համատեղ հանդիպում Սթիվեն Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Դանիել Դրիսկոլի հետ։ Ուկրաինային անհրաժեշտ է արդար խաղաղություն։ Մենք աշխատում ենք արդյունքների հասնելու ուղղությամբ», — գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ