![]()
Կանադայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իրան ուղևորությունից՝ «շարունակվող համազգային ցույցերի, տարածաշրջանում լարվածության, կամայական ձերբակալությունների բարձր ռիսկի և տեղական օրենքների անկանխատեսելի կիրառման պատճառով»:
Միևնույն ժամանակ, այն քաղաքացիներին, որոնք Իրանում են, կոչ է արվել անհապաղ հեռանալ երկրից՝ Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։
«Կանադական անձնագիր ունեցողներին Թուրքիա մուտք գործելու համար վիզա չի պահանջվում: Սակայն նրանք պետք է վիզա ստանան Հայաստան ժամանելուն պես»,- հիշեցրել են Կանադայի արտգործնախարարությունից։
Գերատեսչությունից հավելել են, որ Իրանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են կապ բացակայության պատճառով:
![]()