Էլ գող փիսո, էլ քաչալ շուն… կա՛մ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կա՛մ պարզապես լռեք․ Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության ամենօրյա հորինված հայտարարություններին:

«Հովհաննես Թումանյանի «Սուտասան» հեքիաթը վստահ եմ՝ բոլորդ գիտեք։ Լինում է, չի լինում մի թագավոր, էս թագավորը երկրում հայտնում է․ «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»։ Հիմա էս մեր ընդդիմությունը օր օրի վրա էնպիսի սուտ է ասում, էնպիսի ստեր է ասում, որ արագ ճիշտը բռնվում է, բայց հաջորդ սուտը ավելի ուժեղ է լինում, քան նախորդը, ավելի սուտ է լինում:

Էնպես որ, կոնկրետ էս Հովհաննես Թումանյանի հերոսի օրին են ընկել մեր ընդդիմադիրները։ Էլ Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորեց կամ Նիկոլ Փաշինյանին աջակցեց ընտրություններում, էլ վարչապետի աշխատակազմը չորս անգամ ավել փող է ծախսում, քան իրանց ժամանակ, էլ «գող փիսո», էլ «քաչալ շուն», էլ չգիտեն՝ ինչեր անեն, որ կարողանան մեր ժողովրդին մի բան ասեն:

Հարգելինե՛րս, ստի ոտը կարճ է, շատ կարճ է, շատ-շատ կարճ է, ամենակարճ բանն է էս աշխարհում։ Կամ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կամ պարզապես լռե՛ք»,- նշել է Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ