Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Հունվարի 16-ին՝ ժամը 23։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին։
Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ