Մարդ չուտի, չխմի, նայի, թե էս «մեր ձևովները» ոնց են խայտառակվում

Հանրապետություն խմբակցության անդամ Հայկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մարդ չուտի, չխմի, նայի, թե էս «մեր ձևովները» ոնց են խայտառակվում…
Մի 5–6 ամիս է՝ մեզ ասում են, որ ով էլ լինի իրենց վարչապետի թեկնածուն, միևնույն է՝ իրեն ղեկավարելու է Սամվել Կարապետյանը։

Իսկ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի միլիարդատեր է, դե բա էտ վարչապետը 1 դրամ չէ, 1 լումայով էլ կաշխատի…

Այսինքն՝ ով էլ լինի իրենց վարչապետը, ծառայելու է Ռուսաստանին, իր վերահսկողությունն էլ ապահովելու է ռուս միլիարդատերը։

Հ.Գ. Այնքան են պրիմիտիվացել, դարձել են մեկ անհայտով անհավասարում, որը 5-րդ դասարանի երեխան էլ կլուծի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ