Որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ «Կասկադ» համալիրի կիսակառույց շինության մոտ, քարերի վրա դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները «Կասկադի» կիսակառույց շինության այդ հատվածում՝ դժվարանցանելի վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

Այն դուրս բերելու համար ոստիկաններին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ մոտ 500 մետր ոտքով մարմինը մոտեցրել են դիատարին։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և իր հարազատների կողմից երկվանից որոնվում էր որպես անհայտ կորած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ