![]()
Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, մայրը առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։ Հայրը իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել: Կարճ ժամանակ անց հիվանդանոցից տեղեկացրել են, որ նորածին տղան ծննդաբերության ժամանակ մահացել է։
Նորածնի հարազատները կատարվածում մեղավոր են համարում «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Սվետլանա Վարազդատովնային և Հասմիկ Հարությունյանին։ Դեպքի մասին ծնողները դիմում են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։
![]()