![]()
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ բոլոր միջնորդությունները բավարարվել են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։
![]()