Անգրագետ դատողությունները՝ «գյուտ». երիտասարդը խոսել է՝ առանց պատկերացնելու, թե ինչ է նշանակում ասածը

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններին:

«Հայաստանի քաղաքական դաշտում հորեղբոր կողմից կատարված հայտարարությունների շնորհիվ վերջերս հայտնի դարձած երիտասարդը մի հայտարարություն է արել, որի վերաբերյալ իմաստուն ժողովուրդն ասում է «ուզում էինք լավ լինի, բայց եղավ ինչպես միշտ»։

Ըստ այդ երիտասարդի՝ եթե իշխանության գան իրենք, ապա վարչապետի պաշտոնը ստացած անձը «ստանալու է մեկ դրամ աշխատավարձ»։ Այստեղ հնարավոր տարբերակները երկուսն են։
1. Վարչապետ է նշանակվելու մեկը, ով աշխատելու է որպես ստրուկ՝ առանց աշխատավարձի, նրան բանեցնելու են ինչ-ինչ ստվերային դերակատարներ, դրա դիմաց ոչինչ չեն վարձատրելու, փաստացի՝ նաև խախտելու են ՀՀ օրենքը նվազագույն աշխատավարձի մասին։ Կարելի է ենթադրել, որ երիտասարդը ՀՀ վարչապետի աթոռին պատկերացնում է Ռուսաստաններում գերեվարված, միջինասիական հանրապետություններից մեկի քաղաքացի որևէ անճար երիտասարդի։

2. Մյուս տարբերակն այն է, որ վարչապետին կանխիկ գումարներով են ապահովելու կամ սեփական գրպանից, կամ կոռուպցիոն և փողերի լվացման մեխանիզմների միջոցով, ինչը նորից ՀՀ օրենքների խախտում է։

Ինչպես տեսնում ենք, երիտասարդը խոսել է՝ նույնիսկ առանց պատկերացնելու, թե իրականում ինչ է նշանակում իր ասածը։ Ցավալի է, որ կան քաղաքական շրջանակներ, որոնց թվում է, թե Հայաստանի քաղաքական դաշտն այնքան «խակ» է, որ գիտելիքի որևէ պաշար չունեցող մարդը կարող է զբաղվել քաղաքականությամբ հերիք չէ, մի բան էլ ներկայացնել իր անգրագետ դատողությունները՝ որպես «գյուտ»»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ