![]()
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ը սպասվում է ձյուն։
![]()