ՀԷՑ-ում ինչո՞ւ էիք ձեզ նման բարձր աշխատավարձեր սահմանել. հիմա էլ ՀՀ-ն եք ուզո՞ւմ գրավ դնել. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե իրենց հաղթանակի դեպքում երկրի վարչապետը ստանալու է 1 դրամ աշխատավարձ:

Ըստ Ալխաս Ղազարյանի, պետական կառավարման տեսակետից այդ աբսուրդ միտքը մի կողմ դնելով, Կարապետյանը պետք է ասի, թե այդ դեպքում իրենց սեփական ՀԷՑ-ում ինչո՞ւ էին իրենց և իրենց թոփ-մենեջերների համար նման բարձր աշխատավարձեր սահմանել, արդյո՞ք հիմա էլ ՀՀ-ն են ուզում գրավ դնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ