Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

«Միշտ հարցնում եք՝ գերիների հետ կապված ինչ գործընթաց կա, մենք պատասխանում ենք՝ այդ գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հիշեցրել, որ 4 գերիների վերադարձն այդ գործընթացի արդյունքն է:

«Այնքան հաճախ, որքան մենք հանդիպում և խոսում ենք գերիների մասին, երևի ուրիշ ոչ մի այլ թեմայով չենք խոսում: Խոսքը միայն գերիների մասին չէ, մենք մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների մասին, և այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ մեկն այլևս այնտեղ չի մնա:

Մեզ համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան: Դա ժամանակի հարց է, ես վստահ եմ»,-նշել է Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ