![]()
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, թե Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։
«Նման բան չի ասվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա և հավելել, որ թուրք գործիչն ասել է, թե Թուրքիան աջակցում է այն գործընթացին, որը տանում է Հայաստանի գործող իշխանությունը։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ու տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են «Հայաստանի հանրության մեծամասնության՝ խաղաղության գնալու ու առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում առևտուրը զարգացնելու կոչերին»։
![]()