![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է տնային կալանքում գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը չի ասել, որ Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին (որքան ուզում եք գոռացեք, էդ մարդը տենց բան չի ասել)։
Բայց ես կուզենամ առիթն օգտագործեմ և քաղաքական գործիչներին մի բան բացատրեմ։
Հայաստանի հասարակության կողմից թշնամաբար ընկալվող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները եթե հրապարակային աջակցեն այս կամ այն ուժին/անձին, դա դեռ չի նշանակում, որ ուզում են, որ ինքը ընտրվի, քանի որ, միգուցե, հատուկ են անում, որ ռեյտինգը ընկնի։
Օրինակ՝ եթե վաղը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակային ասի, որ աջակցում է, ասենք, «Մեր Ձևով»-ին կամ Քոչարյանին, դա ինձ շատ կզարմացնի, քանի որ Լավրովը հասկանում է, որ ուղիղ տենց բան ասելով միայն վնասելու է Մեր Ձևովին կամ Քոչարյանին։
Իսկ մնացածին ասեմ՝ մեր ընտրությունները մեր գործն է, մեր որոշելիքն է: Հաքան Ֆիդանը, Սերգեյ Լավրովը կամ Սերգեյ Կիրիենկոն (որի խառնվելու մասին փաստերը լիքն են) անելիք չունեն»,- գրել է Իոաննիսյանը:
![]()