![]()
«Այժմ ունենք արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1300 հայրենակիցներ, ում 27 տարին լրացել է իմ նախորդ օրենքի ընդունումից հետո, նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն որևէ այլընտրանք, քան ազատազրկվելը՝ 2-5 տարի ժամկետով»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Պատգամավորն առաջարկել է նոր նախագիծ. «Նախագծով 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով ՀՀ և ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը՝ ծառայել 24 ամիս ժամկետով, երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ և հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ:
Իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի, նրանք վճարել և կամ ծառայել են ԶՈւ-ում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ գումար, սա օգոսոտոսի 1-ի դրությամբ: Ակնկալվում է, որ մեր հայրենակիցները կօգտվեն օրենքից, նրանց մի մասը կվերադառնա ՀՀ, հսկայական գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե և նաև նրանց ճակատագրերը չեն շարունակի խեղված մնալ»:
![]()