Ամոթալի ձեռնարկ Մայր Աթոռում․ Կտրիճը ցանկանում է եպիսկոպոսաց ժողովը արտերկրում հրավիրել

Ինչպես տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այսօր` հունվարի 13-ին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին Կտրիճ Ներսիսյանը հայտարարել է, թե փետրվարի 16-19-ին նախատեսում է գումարել Եպիսկոպոսների ժողով։

Ուշագրավն այն է, որ ժողովին  Կտրիճ Ներսիսյանը նախ առաջարկել է ժողովը գումարել ոչ թե համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, այլ Ռումինիայում։

Հայրենիքից դուրս ժողով գումարելու պատճառը գործակալ Եզրաս Ներսիսյանի մասնակցության ապահովումն է։
Ժողովականներից շատերը դեմ են եղել Սուրբ Էջմիածնից դուրս եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշմանը։ Սկզբում Կտրիճ Ներսիսյանը հարցը թողել է առկախ։

Սակայն ժողովի վերջում Ներսիսյանը դուրս է եկել սրահից, ապա քիչ անց ներս մտնելով հայտարարել է, որ եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայում։ Ներկաները հասկացել են, որ խոսել է Եզրաս Ներսիսյանի հետ։
Հրահանգել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող եպիսկոպոսներին ապահովեն շենգեն վիզայով ու հայտնել, որ օրեր առաջ իր հրահանգով վիզա է ստացել Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպս. Ավագյանը։

Այսպիսով, Կտրիճ Ներսիսյանը փաստացի հակաեկեղեցական քայլ է նախաձեռնում, քանի որ շրջանցվում է Սուրբ Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ