![]()
Կառավարությունը հունվարի 15-ի նիստում որոշել է դադարեցնել երկու մարզիկների՝ պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։
Նման որոշման հիմք է ընդունվել ԿԳՄՍ նախարարությանն ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, ըստ որի՝ Նարեկ Արթուրի Խաչատրյանը և Գևորգ Վահանի Գրիգորյանը այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվեց նաև ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ:
Մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել են նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին տրված տարկետումները, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար ֆուտբոլի մինչև 19 տարեկանների և ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամներ:
![]()