![]()
TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանը ստանալու է մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ-ում նախկինում չեն եղել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ շատ զարգացած երկրներում դրանք արդեն իսկ ներդրված են:
«Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու և ես հույս ունեմ, որ ոչ միայն «ԹՐԻՓՓ»-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնելու, քանի որ դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում»։
![]()