![]()
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին, որ նրանք չեն կարողանա Իրանից դուրս գալ Ադրբեջանի տարածքով։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Եթե դա անվտանգ է, դիտարկեք ցամաքային ճանապարհով Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը։ ԱՄՆ քաղաքացիները, որոնք շտապ անհրաժեշտություն ունեն Իրանից Ադրբեջանի միջոցով լքելու, պետք է տեղյակ լինեն, որ լարվածության սրման ժամանակահատվածներում ԱՄՆ քաղաքացիների մուտքը Իրանից Ադրբեջան սահմանափակվել է, այդ թվում՝ 2025 թվականի հունիսին Իրան-Իսրայել հակամարտության ժամանակ։ Հետևաբար՝ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիտարկել Իրանից դուրս գալու այլընտրանքային ուղիները»,- հայտնել է դեսպանատունը Facebook-ի էջում։
![]()