Պատմական այս հնարավորությունը պետք է օգտագործենք ՀՀ քաղաքացիների զարգացման և երջանկության համար. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է հայ-ամերիկյան TRIPP-ի մասին հայտարարությանը, այն որակելով պատմական հնարավորություն․

Ըստ Փաշինյանի՝ հայ-ամերիկյան հայտարարության իմաստն ու գործնական նշանակությունը հետևյալն է. «Խաղաղությունը շատ կոնկրետ ու գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում, և այն այլևս գործնական իրողություն է»։

Վարչապետը նաև նշել է. «Ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական կամքը. համաձայնեցված շրջանակներում մենք իհարկե պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք դրան՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ