![]()
Մի քանի տարվա գերությունից հետո 3 այլ անձի հետ Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան, Լիբանանից ժամանել է Հայաստան:
Նա «Զվարթնոց» օդանավակայանից կուղևորվի «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ էլ գտնվում են Վիգեն Էուլջեքջյանը, Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը:
Հայաստան վերադարձած մյուս անձը՝ Վագիֆ Խաչատրյանը, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում է:
Վիգեն Էուլջեքջյանի կինը նախապես տեղեկացված չի եղել ամուսնու Հայաստան վերադարձի մասին, իմանալուն պես լուծել է տոմսի ձեռքբերման հարցն ու առաջին իսկ չվերթով ժամանել Երևան:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
![]()