TRIPP ուղում լինելու է մաքսային, սահմանային, անվտանգային վերահսկողություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով TRIPP ուղու ծրագրի շրջանակների հստակեցման վերաբերյալ հրապարակված հայտարարությանը, ասաց, որ սրանով ԱՄՆ-ն ներդրումներ կանի, կստեղծի ենթակառուցվածքներ, որոնք կաշխատեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։

«Երազել կարելի էր նման համաձայնության մասին։ Ինչո՞ւ 26 տոկոս՝ որովհետև Միացյալ Նահանգներն է անելու ներդրումը և այդ ներդրումը պետք է կարողանա հետ ստանալ»,- ասաց Եղոյանը։

Պատգամավորը նկատեց, որ ամբողջ մաքսավճարները, հարկերը գնալու են ՀՀ բյուջե և, բացի դրանից, նաև շահույթի 26 տոկոսը։

«Լինելու է մաքսային վերահսկողություն, սահմանային վերահսկողություն, անվտանգային վերահսկողություն, դիմացի օֆիս, հետևի օֆիս, և որոշումները կայացվելու են ՀՀ իրավասու մարմինների կողմից»,- ասաց Եղոյանն ու համեմատեց «Զվարթնոց» օդանավակայանի գործունեության հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ