Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք

Սիրելի Իջևանցիներ, ուրախ եմ ձեզ հայտնել որ անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

«Խոսքը Իջևանի սիրտը համարվող հայտնի նախկին հյուրանոցի մասին է, որը կդառնա բնակելի շենք: Երկար բանակցությունների արդյունքում արտերկրում բնակվող ձեզ հայտնի գործարար Անդրանիկ Ղազարյանը որոշեց վերակառուցել այն, առաջին հերթին հաշվի առնելով այդ շենքի կարևորությունը և նշանակությունը Իջևանի քաղաքի համար:

Նախնական հաշվարկներով վերակառուցումը կավարտվի այս աշնանը: Ներկա և սպասվող տարբերակները նկարները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ