![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 4 գերեվարված անձանց Հայաստան վերադարձին ու ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից հնչող կարծիքներին:
«Ինչ եզրահանգման կարելի է գալ ընդդիմության այսօրվա գրառումներից ու հարցազրույցներից. «Րոպե առաջ պահվող անձիք պետք է վերադառնան Հայաստան» առավոտից-երեկո բղավողները 100 պատճառ են բերում, թե ինչն այնպես չէ:
Բայց ամենաանբարոն այն պնդումն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ են վերադարձել մեր հայրենակիցները:
Այսինքն՝ պետք է կես տարի էլ մնային Բաքվում և վերադառնային միայն ընտրություններից հետո:
Լավ է, որ մինչ նրանց գալը չեք իմացել սպասվող լավ լուրը, թե չէ վստահ եմ, որ ամեն ինչ կանեիք, որ չգային»,- գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
![]()