![]()
ԱՄՆ Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:
«Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները ստանում են անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ ամերիկյան ժողովրդի հաշվին»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ սառեցման որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի համոզվել, որ նոր միգրանտները «չեն ապրի ամերիկյան ժողովրդի հաշվին»։
Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։
Հայաստանից բացի, սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Իրաքին, Բրազիլիային, Եգիպտոսին, Ղազախստանին, Թաիլանդին և այլ երկրների։
![]()