Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

​​ Երևանում հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն։

​​ Հանրապետության տարածքում հունվարի 15-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին կեսօրից հետո, 18-ին, 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ձյուն, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ