![]()
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։
Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք: Կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը
Երևանի Լենինգրադյան 48 հասցեում գործող լցակայանում հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
![]()