Ասաց՝ Հայաստանում եմ՝ լավ եմ. Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին, մանրամասներ հայտնել վիճակից. տեսանյութ

Բաքվի գերությունից հունվարի 14-ին վերադարձած Վագիֆ Խաչատրյանից տեսակցելուց հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցումա սել է, որ Խաչատրյանը պինդ է, տրամադրությունը լավ է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը:

«Հետազոտությունների կարիք կա, քրոնիկ վիճակի հետ կապված հետագա բուժումը կպլանավորվի և կիրականացվի: Այս պահին ամեն ինչ լավ է: Ամենակարևորը, որ մեր մասնագետների հսկողության տակ է: Խոսեցինք, շփվեցինք, տրամադրությունը լավ է, վիճակը լավ է, երջանիկ է, լավ է, իր խոսքերն եմ ասում՝ Հայաստանում եմ՝ լավ եմ», ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում է:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ