Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է. Ավանեսյան

Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում է:

Այս մասին լրագրողներին հայտնեց ԲԿ ալցելության ժամանած ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի, Հայաստան վերադարձված մյուս գերիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ