![]()
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Անդրադառնալով թեմային, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Ընդդիմությունից քանի՞սը ուրախացան գերիների վերադարձով, ոչ ոք։
Գերիների թեման ընդդիմության համար եղել է, կա ու կմնա քաղաքական շահարկման առարկա իշխանությանը մեղադրելու համար։
Ոչ գերիների վերադարձն են մարսում, ոչ էլ՝ կայացած խաղաղությունը։ Իրենց նպատակը իշխանությունն է, ոչ թե Հայաստանի հաջողությունը»։
![]()