![]()
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։ Մեկ այլ աղբյուր, որը նույնպես խոսել է գործակալության հետ, հավանական է անվանել ամերիկյան ռազմական միջամտությունը։
«Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է կայացրել հարվածներ հասցնելու վերաբերյալ, սակայն գործողության մասշտաբը և ժամկետները դեռևս որոշվում են»,- գրել է գործակալությունը:
![]()