Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնված ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հետդարձի ճանապարհին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով անցկացրած արդյունավետ օրվա և օրվա ավարտի ամենակարևոր լուրի՝ Բաքվից վերադարձած հայրենակիցների մասին:

«Խաղաղությունն աշխատում է, խաղաղության պտուղները տեսնում ենք ամեն օր: Ես մշտապես ասել եմ, որ մեր հայրենակիցների վերադարձը տեսնում եմ հենց խաղաղության միջոցով, ոչ թե անկանոն շարժումների և կոնֆիլիկտային տրամաբանությունը սրելու»,- ասել է նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ