Շարունալելու ենք աշխատել նույն պատասխանատվությամբ. Ղազարյանը՝ Բաքվից վերադարձածների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է TRIPP-ի կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությանն ու Բաքվից վերադարձածներին:

«Այս ամենն ապացույց է այն բանի, որ հետևողական, լուռ ու պատասխանատու աշխատանքը տալիս է իր արդյունքները, և մենք շարունալելու ենք աշխատել նույն պատասխանատվությամբ և արձանագրել արդյունքներ»,- սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Ալխաս Ղազարյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ