Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության առումով եղած մտահոգությունները փարատված են

Շատ հարցեր, որոնք մտահոգում էին, իրենց պատասխանները ստացան, XV անվտանգային ֆորումից հետո Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր Էդգար Խաչատրյանը։

«Ինձ համար փարատված են Հայաստանի ինքնիշխանության մասով եղած մտահոգությունները։ Մենք տեսնում ենք, որ նաև Միացյալ Նահանգների կողմից է անընդհատ հնչում, որ սա Հայաստանի պրոյեկտն է։ Այս ամենն իրականացվում է Հայաստանի իրավազորության շրջանակներում»,- ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը նախկինում ձգտում էին ավելի մեծ ներգրավվածության այս գործընթացներում, սակայն ԱՄՆ ներկայությամբ ու միջամտությամբ այդ ախորժակը զսպվեց։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ