Դա բացառապես եկեղեցու իրավունքն է, որևէ մեկն այդտեղ անելիք չունի, եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է. Հայր Ասողիկը՝ Գեղարդի կտորը նվիրելու մասին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է. Քննչական կոմիտեից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Հայտնում է ABC Media -ն

Հայր Ասողիկի հարցաքննությունը տևել է վեց ժամ։ Նրա հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Հիշեցնենք՝ իշխանամերձ լրատվականները գրել էին, թե, իբր, Հայոց եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է։

«Այն, ինչ ասվում է, սուտ է ու զրպարտություն»,- նշել է Հայր սուրբը։

Ինչ վերաբերում է ռուս ուղղափառ եկեղեցուն ինչ-որ բան նվիրելուն՝ Հայր Ասողիկն ասել է, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիներն իրար մասունքներ նվիրել են, նվիրում ու նվիրելու են։

«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է, որևէ մեկն այդտեղ անելիք չունի, եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և ինչպես է այդ ամենի արդյունքում անխաթար մնում սրբությունը, որն առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Նման մանրակերտ կարող եք գնել եկեղեցու տարածքում ցանկացած հուշանվերային խանութում»,- նշել է Հայր Ասողիկը։

Հայր Ասողիկի խոսքով՝ մանրակերտը, որը նվիրվել է, չի խաթարել Գեղարդի ամբողջականությունն ու պատմական տեսքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ