Մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որ Հայաստանը լինի փակուղային պետություն. Առաքելյան

Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանն ու TRIPP-ի կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությանն ու Բաքվից վերադարձածներին:

«Այսօր արդեն ՀՀ վարչապետը հայտարարել է Բաքվից 4 հայի վերադարձի մասին: Ահա սա է խաղաղությունը, և այն մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որպեսզի Հայաստան չվերադառնան մեր հայրենակիցները, պայքարում են, որպեսզի ՀՀ տնտեսությունը մնա փակուղում, մեծ առումով Հայաստանը լինի փակուղային պետություն:

Ահա այս օրինակներով ցույց ենք տալիս, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղությունն է հնարավորություն տալիս Հայաստանին՝ բարձրանալու զարգացման նոր մակարդակի»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ