![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, սոցցանցի իր էջում անդրադառնալով Բաքվի բանտից վերադարձած քաղաքացիներին, գրել է.
«Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք իրենց չարության մեջ այնքան են տապակվել, որ մարդկային ապրումակցումն ու ժողովրդի ուրախությունը մեկ է պղծելու են իրենց չարախոսությամբ, հետևեք Ձեր առողջությանը, մի օր խեղդվելու եք Ձեր չարության մեջ:
Իսկ մեր ժողովուրդը հավատացած է, որ խաղաղությունն այս տեսքը ունի, որ չնայած բոլոր գուժակներին և ապոկալիպտիկ սցենար հորինողներին՝ մենք գնալու ենք միայն առաջ, մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
![]()