![]()
Հունվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Ա․ Գ․-ն և հայտնել, որ հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ի և հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում Ս․ Բ․-ն իր կնոջ 15-ամյա աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։
Երևանի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս․ Բ․-ն 14-ամյա Երևանի բնակիչ է, և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ տարածքի քննչական բաժին։
![]()