Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան. Հարությունյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ համաձայնության մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծին՝ նկատելով, որ այն հերթական լուրջ առաջընթացն է Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ:

«Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան:

ՀՀ-ն հստակորեն պահպանում է.

օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
TRIPP-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
ՀՀ ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
ՀՀ ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը»,- գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ