![]()
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հերքում է տարածված լուրերը, թե իբր Շվեյցարիայի թեմը լուծարվել է։
Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Իմացանք հերթական կեղծ լուրը, իբրեւ թէ Շվեցարիայի թեմը լուծարուած է Տեղապահի կողմէ։
Թեմը չէ լուծարուած։ Լուծարուած է Նոշաթելի նոր ծուխը անգործութեան պատճառով որը հաստատուել է Տեղապահի օրհնութեամբ։ Նոյնպէս լուծարուած է Լուկանոյի նոր ծուխը օրուայ Ատենապետի փափաքին ընդ առաջ։ Տեղապահ հայրսուրբը իր ունեցած լիազօրութիւներով լուծարած է որը նոյնպէս հաստատուած էր իր օրհնութեամբ»։
![]()