![]()
Ղրղզստանի խորհրդարանի անդամ Դաստան Բեկեշևն առաջարկել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին «persona non grata (անցանկալի անձ)» ճանաչել։
«Ես կարդացի նրա հայտարարությունը։ Կարծում եմ, որ Արտաքին գործերի նախարարությունը պետք է կանչի Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանին, բողոքի նոտա հղի»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոլովյովը հայտարարել էր, որ «եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ այդ նկատառումներից ելնելով չենք կարող նույնն անել նաև մեր ազդեցության այլ կետերում»։
Посмотреть эту публикацию в Instagram
![]()